|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն 20 օր է` ծիրանի բերքահավաքը սկսվել է, եւ բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվում. այսօր կառավարությունում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ամբողջ շուկաներում ու փողոցների վրա ծիրանը թափված է, եւ մարդիկ նույնիսկ 50 դրամով չեն կարողանում վաճառել, որովհետեւ բերքը շատ-շատ է»,- նշեց գյուղնախարարը:
Նրա հավաստմամբ` վերամշակող 16 գործարաններ մթերման գործը կազմակերպել են, եւ այսօրվա վիճակով արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի փոխարեն: Արտահանվել է 12 հազար 240 տոննա ծիրան, անցյալ` ամբողջ տարվա 12 հազար 200 տոննայի փոխարեն:
«Այսինքն` այսուհետեւ սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Պտղի` ոչ միայն ծրանի, այլեւ դեղձի ու մնացած պտղատեսակների շատ բարձր բերք է սպասվում»,- հավաստիացրեց Սերգո Կարապետյանը: