|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արդեն հայտնել էինք, որ եգիպտական բանակի գեներալ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հայտարարել է երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկության մասին:
Ըստ Reuters-ի` երկրի ղեկավարի պաշտոնից զրկված Մուրսին կալանքի տակ է վերցվել: Այդ մասին հայտնել են «Մուսուլման եղբայրներ» շարժման պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց խոսքերով` Մուրսիի հետ միասին ձերբակալվել է նաև նրա խորհրդական Էսամ ալ Հադադը:
Մուրսիի ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել են նաև երկրի իրավապահ մարմիններում աղբյուրները: Նրանց խոսքերի համաձայն` Մուրսին գտնվում է ռազմական հետախուզությանը պատկանող օբյեկտներից մեկում: