|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարությունում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ վարչապետի հանձնարարականով հանդես եկան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Էկոնոմիկայի նախարարը իր խոսքում նշեց. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ եւ դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»:
Էկոնոմիկայի նախարարի այս արտահայտության կապակցությամբ համապատասխան հաղորդագրություն է տարածել Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը, որում նշվում է. «ՀՀ Վերահսկիչ պալատին եւ ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որեւէ առարկություն չի ներկայացրել: Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն եւ ժամանակացույց»:
Հաղորդագրության բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ այսօր, հրապարակավ հանդես գալով, էկոնոմիկայի նախարարը ճիշտը չի ասել կամ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն:
Կա’մ ՎՊ-ն է ապատեղեկատվություն տարածում, կա'մ...