|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ անձամբ իրեն շատ են հուզում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարված հարաբերությունները, եւ երկու երկրներ այցի ընթացքում ինքը փորձել է միջնորդ լինել այդ հարաբերությունների կարգավորման համար. տեղեկացնում է Regnum-ը:
«Երբ ես այցերով այնտեղ էի եւ հանդիպեցի այդ երկրների առաջին դեմքերի հետ, փորձեցի առաջարկել իմ միջնոդրությունը: Սակայն իրադրությունն այնտեղ շատ բարդ է, եւ ես ցավում եմ, որ մեր հարեւանների ու բարեկամ երկրների միջեւ այսօր այդպիսի լարված հարաբերություններ են»,- հայտարարել է Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: