|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից և ևս 19 երկրից:
Wikileaks-ի կայքում հայտնվել է ավելի քան 20 երկրից բաղկացած ցանկ, որոնցից Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը քաղաքական ապաստան է խնդրել. հայտնում է Лента.ру-ն:
Այսպես` Սնոուդենն ապաստան է խնդրել Ռուսաստանից, Ավստրիայից, Բոլիվիայից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Չինաստանից, Կուբայից, Նիդերլանդներից, Նիկարագուայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իսլանդիայից և Էկվադորից։