|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պորտուգալիայի հիմնական արհմիությունները` Պորտուգալացի աշխատավորների համադաշնությունը եւ Աշխատավորների համընդհանուր միությունը կոչ են արել այսօր համընդհանուր գործադուլ սկսել. տեղեկացնում է Интерфакс-ը:
Առաջինը գործադուլը սկսել են հասարակական տրանսպորտի աշխատակիցները. այս գիշեր դադարեցրել են աշխատանքը Լիսաբոնում եւ Պորտուում: Գործադուլավորները բողոքում են կառավարության բյուջետային տնտեսման եւ գործազրկության աճի դեմ:
Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն հայտարարել է, որ, թեեւ երկիրը աշխատանքի կարիք ունի, այլ ոչ թե գործադուլների, կառավարությունը հարգում է ժողովրդի` գործադուլ անելու իրավունքը: