|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին, ով ազդրի մկանի վնասվածք ունի, հունիսի 24-ին հետ է մեկնել Իտալիա: Նա ստիպված է եղել լքել Կոնֆեդերացիաների գավաթը: Ֆուտբոլիստն իրեն կոտրված և անհաջողակ է համարում. հայտնում է goal.com-ը:
«Ինձ անհաջողակ եմ զգում: Լքել առաջնությունը, այն էլ` այս եղանակով: Կնախընտրեի մնալ թիմակիցներիս հետ, սակայն «Միլան»-ին Չեմպիոնների լիգայի ընտրական փուլն է սպասում, պետք է վերականգնվեմ մինչ այդ խաղերը»,- ասել է իտալացիների սևամորթ հարձակվողը: