|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարի գլխին կրակած ոստիկանը երեկ ազատ է արձակվել: Интерфакс-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նշում է, որ դատարանը վճռել է, որ ոստիկանը ինքնապաշտպանվել է:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին Անկարայի Ղըզըլայ հրապարակում: Կրակելու պահը տեսանկարել է ականատեսներից մեկը: Տեսանյութից երեւում է, որ ոստիկանը հայտնվել է միայնակ ցուցարարների մեջ: Խուճապի մեջ ընկած` նա մի քանի անգամ կրակել է` մեկ անգամ` ցուցարարներից մեկի գլխին, մյուս անգամները` օդ: Գլխից վիրավոր ցուցարարը մի քանի օր եղել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, ապա մահացել:
Չի բացառվում, որ ոստիկանին արդարացնող դատավճիռը բողոքի ակցիաների նոր ալիք բարձրացնի: