|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տյումենի շրջանային դատարանը որոշում է ընդունել Բորովսկի գյուղի 60-ամյա բնակչի ազատազրկման մասին: Վերջինս երկար փողով գազային հրազենից կրակել է բակում խաղացող երեխաների վրա եւ նրանցից մեկին վիրավորել: Վնասվել է տասնամյա տղայի աչքը, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Խուլիգանություն» հոդվածով:
Նախաքննության ընթացքում թոշակառուի բնակարանից հայտնաբերվել է ապօրինի պահվող 110 զենք: Նա մինչեւ դատաքննության ավարտը կալանքի տակ է լինելու: