|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի դեսպաններին կոչ է արել հրաժարվել «բուրժուական կյանքից»` ծաղրից խուսափելու համար. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Մշտապես առկա է բուրժուական կենցաղին ու ոգուն տրվելու ռիսկը, որը թուլացնում է, տանում հարմարավետ ու հանգիստ կյանք փնտրելուն: Երբ ոգու նման վիճակում ենք, դա մեզ ծիծաղելի է դարձնում: Ոմանք, հնարավոր է, մեզ ծափահարեն, սակայն ովքեր բացեիբաց մեզ արդարացնեն, թիկունքից քննադատելու են»,- ասել է նա:
Հռոմի պապն իր գահակալությանից հետո առաջին անգամ հավաքել է Վատիկանը աշխարհում ներկայացնող եպիսկոպոսներին` նրանց հիշեցնելու իրենց դերի մասին: