|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բուխարեստում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ցույցի են դուրս եկել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի դեմ` նրա վիրավորական խոսքերի պատճառով: Իրավապաշտպաններին վրդովեցրել է պետության ղեկավարի կոչը երկրում ծնելիության մակարդակը բարձրացնելու մասին: «Ես ձեզ կոչ եմ անում ծնել: Կարծում եմ, որ այդ խնդիրը կարող էր մտահոգել նաեւ ռումինացի կանանց, այլ ոչ միայն գնչուհիներին, որոնք 3-4 երեխա ունեն»,- ասել էր Բեսեսկուն` երեկ ելույթ ունենալով Business Woman ամսագրի կազմակերպած` կանանց հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իրավապաշտպան կազմակերպությունները նման համեմատությունը համարել են վիրավորական: Համատեղ հայտարարության մեջ նրանք գրել են, որ «նախագահի արտահայտությունները քաղաքացիների արժանապատվության դեմ հարձակումներ են, պարունակում են խտրական մանրամասներ քաղաքացիների տարբեր կատեգորիաների վերաբերյալ եւ քաղաքական դասի ներկայացուցչի վարքագծի կոպիտ խախտում են»:
Բեսեսկուն ժամանակին նավապետ է եղել եւ լավ գիտի «թունդ» խոսքի արժեքը: Նա բազմիցս իրեն արտահայտություններ է թույլ տվել գնչուների, իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին: