|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին::
«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»,-գրել է նա:
Դիմումում նաեւ ասվում է.
«Համալսարանի ղեկավարությունն աշխատակազմը պետք է գիտակցի, որ ուսանողներին ի սրտե նվիրված դասախոսի (գիտությունների թեկնածու, թե ՌԴ-ում, թե ՀՀ-ում ակտիվ գործող ռեժիսոր եւ պրոդյուսեր) մատուցած գիտելիքները եւ ծախսած ժամանակը չի կարելի գնահատել ամսական 9482 դրամ (մաքուր աշխտավարձ)»: