|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս անդրադարձել է Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը դարձյալ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ: Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող ջրի միակ ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ են հոսում նաև շենքի կոյուղաջրերը:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում: