|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Շուրջ տասն օր անհայտ կորած համարվող, Երևանի Վերին Շենգավիթ համայնքի 21-ամյա բնակչուհի Անուշ Բունիաթյանը, ով երեկ վերջապես գտնվել էր, ոստիկանական բաժանմունքում պատմել է, թե ուր էր և ինչ էր անում այս օրերի ընթացքում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և բերվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել: