|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Թեհրանի Քրեական դատարանից ծանուցագիր է ուղարկվել: Ըստ իրանական MehrNews գործակալության` դատարանին հայցով դիմել են երկրի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին եւ այլ խորհրդարանականներ: Դատավարությունը 4 ամսով հետաձգվել է` մինչեւ Ահմադինեժադի նախագահական պաշտոնավարման ավարտը:
Նախագահի աշխատակազմը եւ նրա կողմնակիցները հայտարարում են, որ տեղեկություններ չունեն հայցի բովանդակության մասին, եւ ընդգծում են, որ երկրի ղեկավարի անօրինական գործողությունները քննելու իրավունք ունի միայն Գերագույն դատարանը:
Ահմադինեժադը կպաշտոնավարի մինչեւ օգոստոս, դրանից հետո պաշտոնը կստանձնի հունիսի 14-ի ընտրություններում ընտրված Հասան Ռոհանին: