|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 13-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին' «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,5 խմ փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: