|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է գրանցվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ գիշերը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հանգստյան տներից մեկի հարակից անտառից, փայտանյութով բարձված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Նա հայտնել է, որ Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում բենզասղոցով ապօրինի հատել է 6 բոխի և փորձել տեղափոխել տուն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: