|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի արքա, բրազիլացի Պելեն հավանության է արժանացրել իր հայրենակից Նեյմարի` «Բարսելոնա» տեղափոխվելը: Նրա կարծիքով` Նեյմարը կապտանռագույնների կազմում իր տեղը կգտնի. հայտնում է championat.com-ը:
«Բարսելոնա»-ում հանդես գալը Նեյմարի առաջընթացի համար մեծ քայլ է: Այդ թիմը լավագույններից մեկն է աշխարհում: Իհարկե, ես տխրել եմ, որ նա լքել է «Սանթոս»-ը, քանի որ նա Բրազիլիայի լավագույն խաղացողներից էր: Սակայն նա իր խաղային որակներով արժանի է հանդես գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի` Մեսսիի կողքին»,- ասել է Պելեն: