|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն խոսել է իր հայրենակցի` Նեյմարի մասին:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրան պակասում է փորձը` Բրազիլիայից դուրս: Այն խաղերում, որտեղ Նեյմարը Բրազիլիայում չէ, նա չի փայլում: Բոլորը կարծում են, որ նա ազգային հավաքականի հաղթանակի գրավականն է, բայց դա այդպես չէ: Նա պատրաստ չէ: Նրան շատ են վստահում: Նեյմարը դարձել է հավաքականի հիմնական կազմի խաղացող: Կարծում ենք, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց, չգիտես ինչու, նրան ավելի շատ հետաքրքրում է լինել ԶԼՄ-ների ուշադրութան կենտրոնում, քան ուշադրություն դարձնել հավաքականում` իր խաղին: Նրա ուսերին մեծ պատասխանատվություն կա, սական նրան միայն հետաքրքրում են նորաձևությունն ու սանրվածքները»,- ասել է Պելեն: