|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 12-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր ընթացիկ տարվա գարնանը զորակոչվածների առաջին խմբի ընդունմանը:
Նորակոչիկներին հայրենյաց պաշտպաններ դառնալու առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ, Հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. հայտնում է ԼՂՀ ՊԲ կայքը:
Ելույթ ունեցողները նախ շնորհավորել են տղաներին Պաշտպանության բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, իսկ այնուհետև համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր գործը:
Համապետական նշանակություն ունեցող այս միջոցառման ավարտից հետո նորակոչիկներն ուղևորվել են զորամասեր, որտեղ, տիրապետելով ռազմական գործին, իրենց անձնուրաց ծառայությամբ կպահպանեն Արցախ աշխարհի անառիկությունը: