|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի Սիյզանի շրջանում ոստիկանները կով են ձերբակալել եւ արձանագրություն կազմել կենդանու կողմից ոստիկանական բաժանմունքի դիմաց աճող ծառերի տերեւների ուտելու մասին. տեղեկացնում է telegraf.com.ua կայքը:
Կովի տիրոջ խոսքերով` վնասվել են թանկարժեք դեկորատիվ ծառեր: «Ես փնտրում էի կովին: Ականատեսներն ինձ ասացին, որ կովս ոստիկանական բաժանմունքում է: Ես տուգանք վճարեցի եւ դրանից հետո նրանք ազատեցին կովին` պայմանով, որ ես մշտապես հետեւեմ նրան»,- պատմել է կովի տերը: