|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) փետրվարի 1-11-ը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց:
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Փետրվարի 11-ին դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։
Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։