|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի թոշակառուները հայտնվել են տհաճ իրավիճակում: Համայնքի «Հայփոստ»-ի տնօրենն ամեն անգամ թոշակ բաժանելիս բնակիչներից 200-500 դրամ գումար է պահում: Այս փաստն այնքան է վրդովեցրել, որ բնակիչները ստիպված են եղել դիմել ոստիկանություն:
Ի՞նչ են արել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պատասխանել են, թե հետաքննություն է կատարվում: