|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Շանթ» ընկերության սեփականատեր Մանվել եւ Վարշամ Ղարիբյան եղբայրների հակամարտությունից փորձել են օգտվել խարդախները:
Հիշեցնենք, որ եղբայրները երկար ժամանակ դատական վեճերի մեջ էին սեփականությունը կիսելու պատճառով: Օրերս մեզ հայտնի դարձավ մի ուշագրավ դեպք: Խաչիկ Ասլանյան անուն-ազգանունով մի քաղաքացի, շանտաժի ենթարկելով Ղարիբյան եղբայրենրից մեկին, ամենայն հավանականությամբ` ավագին, փորձել է շորթել 4 հարյուր հազար դոլար գումար: Իսկ շանտաժը եղել է հետեւյալը. նա պահանջել է գումար, չստանալու դեպքում սպառնացել, թե իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություն կհաղորդի` իբր գործարարը պատվիրել է իրեն առեւանգել եւ սպանել եղբորորդուն:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` պահանջված գումարը չստանալով, Ասլանյանն իրականացրել է սպառնալիքը` սուտ մատնություն ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայություն: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հոկտեմբերի 4-ին ձերբակալել են Խաչիկ Ասլանյանին: Նշենք, որ սույն անձն Ինտերպոլի ամենափնտրված մարդն է: