|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սուրեն Խաչատրյանի հրաժարականը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «բարոյական քայլ» է որակում: Yerkir.am-ը Սահակյանից հետաքրքրվել է, թե տարօրինակ չէ՞, արդյոք, որ դեպքի ամբողջ ընթացքում Սուրեն Խաչատրյանը քնած է եղել: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Սյունիքի` արդեն նախկին մարզպետը հայտարարել էր. «Լավ է, որ քնած էի, թե չէ` մի 20 հատ էլ ես գլխին կշարեի»:
«Ես պրագմատիկ մարդ եմ, որեւէ բան այսօր ինձ համար տարօրինակ չէ: Ես Սուրեն Խաչատրյանի փաստաբանը չեմ, որ իմանամ քնած էր, թե` ոչ»,- հայտարարեց Սահակյանը:
Դիտարկմանը, որ երեկ Սուրեն Խաչատրյանը բավականին ընկճված էր, նա պատասխանեց, որ երբ մամուլում մի փոքր հոդված է իրենց մասին տպագրվում, տրամադրությունները գցում են, բնական է, որ Սուրեն Խաչատրյանը հիմա ընկճված է:
Պարզվում է` ՀՀԿ փոխնախագահը դեպքից մինչեւ օրս չի զրուցել Սուրեն Խաչատրյանի հետ: Վստահեցնում է` դրա կարիքը չկա: «Ես Սուրեն Խաչատրյանին շատ լավ ճանաչում եմ, եթե որեւէ խնդիր առաջանար, ինքն անպայման ինձ հետ կհանդիպեր: Բայց հանդիպելու որեւէ խնդիր չկա, քանի որ գործը հետաքննչական մարմինների մոտ է: Հետաքննության փուլից ելնելով` չեմ զրուցում, չեմ հանդիպում»,- ասաց Սահակյանը: