|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գորիսի կրակոցներից հետո Սյունիքի` արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաճախ է լինում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Քիչ առաջ Yerkir.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են այնտեղից միասին դուրս գալիս Սուրեն Խաչատրյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Ուշագրավ է, որ Շահգալդյանը մի քանի րոպեով է մտել հյուրանոց, ապա դուրս եկել Սուրեն Խաչատրյանի հետ:
Մեր թղթակիցը փորձել է զրույցել Սուրեն Խաչատրյանի հետ, բայց` ապարդյուն: Արդեն նախկին մարզպետը բավականին ընկճված եւ վախեցած տեսք է ունեցել, բառ անգամ չի արտասանել, անգամ չի ասել, որ հրաժարվում է մեկնաբանություններ տալուց:
Նշենք, որ ականատեսներ կլան, որ այսօր «Արմենիա Մարիոթ»-ում Սուրեն Խաչատրյանը հանդիպել է նաեւ Մենուա Հարությունյանի հետ: