|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելու` կառավարության որոշմանը:
Հարցին, թե որքանո՞վ է արդարացված այդ նշանակումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կան տարբեր կարծիքներ՝ կան դրական կարծիքներ, կան պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ»:
Դիտարկմանը, որ Սուրեն Խաչատրյանը սպանության մեջ է մեղադրվում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է»: Իսկ իր անձնական կարծիքը հայտնելով` նշեց, որ դեռ 90-ականներից է ճանաչում Սուրիկ Խաչատրյանին, և այն ժամանակ նա այդպիսի բացասական վերաբերմունքի առիթ չի տվել: