|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԱ-2014-ի նախընտրական փուլի` Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ Մալթայի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանից մեկ միավորով վերադառնալն էր նրանց համար հաջողություն է:
«Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում գալիք հանդիպմանը: Հայաստանը շատ ուժեղ հավաքական է և ունի ուժեղ ֆուտբոլիստներ: Ամեն ինչ կանենք թեկուզ մեկ միավոր վաստակելու համար: Շատ ափսոս, որ մեր թիմից բացակայում են չորս կարևոր ֆուտբոլիստներ, բայց մենք ունենք նրանց փոխարինողներ: Նախորդ մրցաշրջանում Հայաստանը բավական հաջող հանդես եկավ: Այս մրցաշրջանն էլ նրանք լավ սկսեցին, սակայն ինչ-որ բան այնպես չգնաց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը ուժեղագույններից մեկն է խմբում: Այստեղ կան 5-6 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ովքեր շատ լավ խաղ են ցուցադրում: Ճիշտ է` մենք չունենք միավոր, և սա մրցաշրջանի վերջին հանդիպումն է, սակայն մենք այստեղ զբոսաշրջիկի կարգավիճակով չենք եկել: Ամեն ինչ անելու ենք` ցուցադրելու համար մեր լավագույն խաղը: Հայաստանից թեկուզ մեկ միավոր տանելը նույնպես հաջողություն է»,- նշեց մարզիչը: