|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարդան Այվազյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ, 05.06.2013
Հայաստանի Հանրապետության 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ բանավեճ է ծագում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջեւ: Ինչո՞ւ է կառավարությունը վաճառքի հանել Որոտանի հիդրոհամակարգը, դժգոհում է Մինասյանը: «Որոտանի կասկադը կառավարությունը չի վաճառում, դուք եք վաճառում, ԱԺ-ն է վաճառում, որովհետեւ դուք եք 10 տարի առաջ այն ընդգրկել մասնավորեցման ծրագրի մեջ»,- պատասխանում է նախարարը:
Նիստը վարող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը միջամտում է՝ դիմելով Արծվիկ Մինասյանին. «Բա որ ասում էի շատ մի խոսա, մեղավոր դուրս կգանք»: