|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն նաև աղջիկներ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` Facebook-ի իր էջում գրելով.
«Պաշտպանության նախարարությունը շարունակում է իր որդեգրած հետևողական բարեփոխումների և նորարությունների քաղաքականությունը, որոնք կնպաստեն ՀՀ ԶՈւ-երի մարտունակության բարձրացմանը, հասարակության վստահության ամրապնդմանը և այլն: Կրթական բարեփոխումների շրջանակում, ինչպես արդեն հայտարարել էինք, այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն նաև աղջիկներ:
Լրացուցիչ մանրամասների համար կլինի համապատասխան հայտարարություն»: