|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարվանից սկսած` յուրաքանչյուր դպրոց առնվազն մեկ շրջանավարտի պետք է ուղարկի ռազմաուսումնական հաստատություն. «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ տնօրենները սա կարող են համարել հանձնարարական:
«Եթե դպրոցում 100-ից ավելի շրջանավարտ կա, ուրեմն` 2-3 պետք է լինի այն դիմորդների թիվը, ովքեր ռազմաուսումնական հաստատություն կդիմեն: Ես խնդրում եմ` հիմիկվանից ֆիքսեք դա, քանի որ շուտով կստանաք քարոզչական նյութեր` դպրոցում փակցնելու համար պաստառներ, բուկլետներ աշակերտների համար, այսինքն` աշխատանք է պետք տանել: Մենք էլ մեր հերթին կաշխատենք մարզպետարանների հետ: Հիմա գործերի ընդունման փուլն է, և մենք պետք է տեսնենք այդ արդյունքը»,- ասաց Սարգսյանը:
Նախարարը նշեց նաև, որ օրենքների վերանայման խնդիր ունենք, դա կապված է Սահմանադրության փոփոխության հետ: Սարգսյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարությունում հատուկ խումբ է գործում, որը զբաղվում է օրենքների փաթեթների վերանայմամբ: