|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ընտրական մեծ տրիադայից դեռ ուշքի չեկած քաղաքական կուսակցություններն ու գործիչները խումհարի մեջ սկսել են հետընտրական ինվենտարիզացիա անցկացնել, որպեսզի հասկանան` ինչ կորցրին, ինչքան կորցրին, ապաեւ` նախապատրաստվեն գալիք 2017-18-ի ընտրություններին:
Վիճակը, ըստ նրանց, ուղղակի ողբերգական է: Պարզվել է, որ նախորդ՝ 2007-ի ընտրությունների համեմատ ուղիղ երկու անգամ ավելացել են մանդատների գները. եթե 2007-ին խորհրդարան մտնելու համար կուսակցությունը համամասնական ամեն պատգամավորի հաշվով ծախսում էր մոտ 500 հազար դոլար, մեծամասնականով ընտրվողը` մի քիչ ավելի, ապա այս ընտրություններում հինգ տոկոս շեմը հաղթահարելու ծախսերը հասել եւ անցել են մեկ միլիոնի շեմը, իսկ մեծամասնականը հասել է միլիոնուկեսի:
Ըստ «Հրապարակ»-ի՝ Էլ ավելի ողբերգական է վիճակը Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում. որպեսզի կուսակցությունը հաղթահարի 6 տոկոսի շեմը, պետք է ծախսի-բաժանի 3-4 միլիոն դոլար: Արդյունքում ստանալով ավագանիում 3-4 տեղ՝ ստացվում է, որ ավագանու մանդատը եւս մոտ մեկ միլիոն արժե, եւ դա այն դեպքում, երբ ավագանին չի վարձատրվում՝ աշխատանքները կատարում է հասարակական հիմունքներով:
«Ուզում ես փռվել գետնին ու հեկեկալ»,- ասել է ինվենտարիզացիան ավարտած, մեծամասնականով ընտրվել չկարողացած, բայց գումարները ծախսած «չպատգամավորը»: