|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսլանդիայի Մ-21 ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նրանք Հայաստան են եկել հաղթանակի համար:
«Բելառուսի դեմ մեր տարած հաղթանակը մեզ լրացուցիչ եռանդ տվեց: Խմբի ֆավորիտը միանշանակ Ֆրանսիան է, այստեղ պայքար է գնալու երկրորդ տեղի համար: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Հայաստանի այժյան հավաքականին ծանոթ չեմ: Դատելով նախորդ կազմից` բարդ խաղ է սպասվում: Իմ տղաները ֆիզիկապես լավ պատրաստված են, նաև բարձրահասակ են, կարծում եմ դա մեր ուժեղ կողմերից է»,- ասաց մարզիչը:
Իսլանդիայի հավաքականի բաց մարզման լուսանկարներն` այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստան - Իսլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:
Մուտքն ազատ է: