|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանը:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետեւանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: