|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգեւոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի եւ նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակության հետ. տեղեկացնում է «Ասպարեզը»:
Հանդիպման ընթացքում հյուրերը հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն, ի պատասխան, ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հենց հայերինն էր»:
Դեռեւս 7 տարի առաջ Ֆրանցիսկոսը` այն ժամանակ` կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ներսես Բեդրոս XIX-ը Հռոմի պապին նվիրել է «Քրիստոսի խաչելությունը» նկարը: