|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պարտք է կուտակել Շիրակի մարզում:
Ընկերությունը կրկին կարտոֆիլ է մթերել այդ մարզից ու ամիսների ընթացքում մոտ 10 միլիոն դրամի պարտք կուտակել: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է, որ ընկերությունն իրենց մարզում գյուղացիներին ու ֆերմերներին պարտք է.
«Անկեղծ ասած, կոնկրետ թիվը չգիտեմ, բայց գիտեմ, որ 10 միլիոնից ավել էր: Հիմնականում ընկերությունը պարտք է 12 ֆերմերների և գյուղացիների: Ընկերության ներկայացուցիչները եղել են մեր գյուղվարչությունում ու ասել, որ կմարեն իրենց պարտքերը»: