|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը նոր գիրք է լույս ընծայելու` նախկինում չհրապարակված լուսանկարներով: Այսօր Genesis Publications հրատարակչությունը հայտարարել է, որ այն կոչվելու է «Լուսանկար». տեղեկացնում է mignews.com-ը:
Ռինգո Սթարի անձնական արխիվի լուսանկարների շնորհիվ լեգենդար խմբի երկրպագուները ավելի շատ կիմանան «բիթլների» մասին: Ըստ Սթարի` այդ լուսանկարներից այլեւս ոչ ոք չունի:
Հունիսի 12-ին հրապարակվելու է գրքի էլեկտրոնային տարբերակը: Իսկ տպագիր տարբերակը` շատ փոքր տպաքանակով եւ հեղինակի մակագրությամբ, վաճառքի կհանվի դեկտեմբերին: