|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:
Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երեւանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին:
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: