|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարի Հայաստանի դպրոցներն ավարտեցին 30 հազար դպրոցականներ` 10 հազարով պակաս, քան նախորդ տարի:
Սա նշանակում է, որ այս տարի հայկական բանակ կզորակոչվի, լավագույն դեպքում, 10 հազար նորակոչիկ: Բանակաշինության ակունքներում կանգնած զինվորականներն ու մասնագետները հիշում են, որ 10-15 տարի առաջ տարեկան զորակոչվում էր 25-27 հազար:
«168 ժամ»-ը գրում է. «Նորակոչիկների թվի նման կտրուկ անկումը հուշում է, որ բանակի թվի հետագա նվազում թույլ չտալու համար պետք է անցկացնել ռազմական ռեֆորմ՝ պետք է անցում կատարել պրոֆեսիոնալ ծառայության: Ինչպես ցանկացած այլ ծառայություն, հայրենիքի պաշտպանությանն ուղղված ծառայությունը ես կարող է դառնալ վճարովի: Այդ դեպքում հնարավոր կլինի բանակի համար ապահովել անհրաժեշտ քանակի զինվորականներ»: