|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված:
Երեկ ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության Վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե դա ինչ դատական հայց է, և ինչ է պատրաստվում անել ընկերությունը: Սակայն մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք առաջին անգամ են լսում, որ նման բան կա. «Մեզ գրավոր հարց ուղղեք վաղը, կտեսնենք՝ նման հարց կա, թե ոչ»: