|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին: Այս մասին գրում է ՛՛Հրապարակ՛՛-ը: