|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ ձերբակալված Վանո Մերաբիշվիլիի եւ Զուրաբ Չիաբերաշվիլիի գործն այսօր կուղարկվի դատարան, որը պետք է որոշի խափանման միջոցի հարցը: Պաշտոնական մեղադրանքը ձերբակալվածներին ներկայացվել է այս գիշեր. տեղեկացնում է apsny.ge-ն:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մեղադրվում է 4 հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտրողներին կաշառելու, ուրիշի ունեցվածքը յուրացնելու եւ վատնումների մեջ: Կախեթիի նահանգապետ Չիաբերաշվիլին մեղադրվում է 3 հոդվածով`պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտրողներին կաշառելու եւ վատնումների մեջ: