|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լճաշենի մոտ` Մարտունու նորակառույց ճանապարհի եւ Սեւանի ավտոմայրուղու հատման հատվածում, ոստիկանության ու ՌՈ աշխատակիցները փակել են Մարտունի-Երեւան ճանապարհն ու չեն թույլատրում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին նրա դին տեղափոխել Երեւան:
Yerkir.am-ին հայտնեցին, որ արդեն ծեծկռտուք ու հրմշտոց է սկսվել սպանված զինվորի հարազատների եւ իրավապահների միջեւ, հունից դուրս եկած ժողովուրդը քարեր է նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված զորամասումսպանված զինվորի դին, որպես բողոքի նշան, հարազատները բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու: Նրանց, որոնք մինչ այդ այնքան էլ ագրեսիվ տրամադրված չեն եղել, հունից հանել է այն, որ իրենց որդու զորամասի հրամանատարությունից եւ պաշտպանության նախարարությունից ոչ միայն որեւէ ներկայացուցիչ չի եկել` հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ նույնիսկ ցավակցություն չեն հայտնել: Հանգուցյալ զինծառայողի տուն է այցելել միայն նրա վաշտի հրամանատարը եւ արհամարհական վերաբերմունքով ծնողներին առաջարկել 300 հազար դրամ օգնություն` իրենց կողմից, առանց նույնիսկ հարազատներին ցավակցություն հայտնելու: