|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի իշխանությունները ցանկանում են հավելյալ` «ջրհեղեղի հարկ» սահմանել քաղաքացիների համար. հայտնում է Дни.ру-ն:
Հավաքված գումարը իշխանությունները մտադիր են ուղղել նոր ամբարտակների կառուցմանը և գոյություն ունեցողների վերանորոգմանը: Դա անհրաժեշտ է ջրհեղեղների հետևանքների վերացման համար:
Հարկի չափը դեռևս չի որոշվել, սակայն հայտնի է, որ նահանգի կառավարությունը մտադիր է այն սահմանել նոր ֆինանսական տարում, որը սկսվում է հուլիսի 1-ից: Այսպիսով` կառավարությունը հույս ունի առաջիկա 4-5 տարիների ընթացքում ստանալ 1 միլիարդ դոլար: