|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մաո Ցզեդունի թոռնուհին` Կուն Դունմեյը, եւ նրա ամուսինը Չինաստանի ամենահարուստ 500 մարդկանց ցուցակում են. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Չինաստանի առաջնորդի թոռնուհու կարողությունը կուտակվել է ոչ թե նրա սեփական գործունեության արդյունքում, այլ ամուսնու` Չեն Դունշենի, ով հիմնադրել է չինական առաջին աճուրդային տունը: Ամուսինների ընդհանուր կարողությունը մոտ 5 մլրդ յուան է (814 մլն դոլար): Զույգը չինացի հարուստների ցուցակում 242-րդն է:
Առաջին տեղում, ինչպես նախկինում, զովացուցիչ խմիչքներ արտադրող Ցզուն Զինհոուն է: