|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ԱՄՆ Գերագույն դատարանին կոչ է արել չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի` 2012-ին ընդունած որոշումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու վաղեմության ժամկետը երկրարացնող կալիֆոռնիական օրենքի վերացման մասին:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Նախագահ Օբաման այդ գործի կապակցությամբ կարճ դիրքորոշում հայտնելու փոխարեն որոշել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգտոնի այցի նախօրեին Անկարային քաղաքական նվեր մատուցել` խորացնելով իր վարչակազմի մասնակցությունը Հայոց ցեղասխանության ժխտման գործին, նաեւ խոչընդոտելով դատարանների միջոցով վնասը փոխհատուցելու ցանկություն ունեցող ԱՄՆ քաղաքացիների համար արդարադատության իրականացմանը»: