|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները: Ժամը 8-ին բացվել են բոլոր՝ 464 ընտրատեղամասերը: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 816 457 քաղաքացի:
Ավագանու 65 տեղի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց Երկիր», կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը:
ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, ԲՀԿ-ն՝ Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ը՝ Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ը՝ Արմեն Երիցյանը, «Առաքելությունը»՝ Մեսրոպ Առաքելյանը, «Բարեւ Երեւան»-ը՝ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Երևանի մասին օրենքի՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ: Հակառակ պարագայում` քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
Չնայած երեկ լռության օր էր, այնուամենայնիվ, բազում ահազանգեր էին հնչում ընտրակաշառքի մասին:
Հուսանք, որ այս ընտրությունները, գոնե, կլինեն արդար, ազատ եւ թափանցիկ: