|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որևէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին՝ Երևանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երևանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա:
Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու և պատշաճ ձևով ներկայանալու համար: Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: