Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մայիսի 2-ին` ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը, հասնելով կանչի վայր, պահանջել է ջրասուզակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ջրափրկարարները:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից` Կախանովի ջրանցքը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է ՌԴ N ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1990 թ. ծնված Թ. Առաքելյանի (Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղ) դին: