|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող` 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:
Զինծառայողը Արարատի մարզի Ղուկասավան գյուղից էր: Ղուկասավանի գյուղապետը՝ Արա Վարդանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Էդգարը մեկ ամսվա զինծառայող էր: «Պարապմունքների ժամանակ է դեպքը տեղի ունեցել: Մեքենայում երկու հոգով են եղել՝ Էդգարն ու ընկերը: Էդգարը ղեկին է եղել, ընկերը մինչ այդ դուրս է եկել մեքենայից: Հետո մեքենան ձորն է գլորվել: Էդգարը դուրս է թռչել մեքենայի միջից, դեմքով հարվածել է քարերին: Հիվանդանոց տանելու ճանապարհին էլ մահացել է»,- ասաց գյուղապետը: